FUE (Follicular Unit Extraction)-ն մազերի փոխպատվաստման վերջին, ամենաէֆեկտիվ մեթոդն է։
FUE-ն փոխարինում է դասական FUT տեխնիկային (մազարմատային միություններով փոխպատվաստում)։
Ի տարբերություն FUT մեթոդի՝ այս մեթոդով փոխպատվաստումն իրականացվում է առանց կտրվածքների։
Այս մեթոդով մազարմատների փոխպատվաստումն իրականացվում է միավոր գրաֆտերով։ Այն իրականացվում է՝ մաշկի մի հատվածից մազարմատները հանելով այն հատվածից, որտեղ շատ է մազածածկույթը (դոնոր հատված) ու տեղափոխելով գլխամաշկի այն հատված, որտեղ մազածածկույթը քիչ է (պրոբլեմատիկ հատված)։
Այս մեթոդից հետո համարյա ոչ մի հետք չի մնում։ Սա մազերի փոխպատվաստման ամենաապահով մեթոդն է, չունի կողմնակի ազդեցություններ:
FUE-ի առավելությունները
1
Իրականացվում է առանց կտրվածքի
2
Վերջին սերնդի տեխնոլոգիա
3
Ավելի քիչ անհարմարություն
4
Արագ վերականգնում
5
Մատչելիություն
Պլաստիկ վիրաբույժ
Թորգոմ Խաչատրյան
Տեղադրել է ավելի քան 500,000 գրաֆտ
Իր հմտությունները ստացել է պրոֆեսոր Ակակի Ցիլոսանիից, ով իրականացրել է ավելի քան 10,000 վիրահատություն, 6 գյուտի ու 32 գիտական հրապարակումների հեղինակ է, մազերի փոխպատվատման ոլորտում աշխարհում առաջատարներից է
Գնացուցակ
Մազերի փոխպատվաստման արժեքը կախված է գրաֆտերի քանակից։ *Գրաֆտը ֆոլիկուլյար միավորում է, որը ներառում է մինչև 4 մազի արմատ։